Աթենքի մոտակայքում հրդեհ է: Reuters-ի լրատվությամբ հրդեհը մոտենում է մայրաքաղաքի մոտակայքում գտնվող բնակավայրերից մեկին: Քաղաքացիների մի մասը ստիպված լքել է իր տունը:
Հրդեհի պատճառով փակ է Աթենքի մոտակայքում գտնվող մայրուղին: Սահմանափակումներով է աշխատում երկաթգիծը: Ծուխը հասել է նաև քաղաք: Ամենից բարդ վիճակը ստեղծվել է Կինետա կղզում: Իշխանությունները կոչ են արել բնակչությանը հեռանալ տներից:
Ամառվա սեզոնին Հունաստանում հրդեհները հաճախակի են: Կրակի տարածմանը աջակցում է քամին:
Հեղինակ -
Edgar Barsegyan