Աճուրդի ենք դուրս բերելու 100 միլիոնանոց դրամաշնորհ, որպեսզի ոչ մի սկսված շինարարություն չկանգնի. Գիորգի Գախարիա
Աճուրդի ենք դուրս բերելու 100 միլիոնանոց դրամաշնորհ, որպեսզի ոչ մի սկսված շինարարություն չկանգնի,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում:
Վարչապետի խոսքով, կառավարությունը ամեն կերպ ապահովագրելու է անավարտ շինարարությունները:
«Հաջորդ քայլը, որը մենք քննարկում ենք, դա սկսված ոլորտային օգնության ծրագրի մեկնարկն է: Մենք այսօր պետք է հայտարարենք հարյուր միլիոն լարի դրամաշնորհային աճուրդ, ինչը նշանակում է, որ ամեն կերպ ապահովագրելու ենք երկրում անավարտ շինարարությունները: Ինչպես գիտեք, շինարարական բիզնեսի զարգացման համար սկսել ենք խթանել հիպոթեկային վարկերը, սուբսիդավորելով վարկի տոկոսները: Այնուամենայնիվ, դա բավարար չէ, և այսօր մենք աճուրդի կհանենք հարյուր միլիոն երաշխիք, որ սկսված շինարարությունից ոչ մեկը չմնա անավարտ: Բոլորս հիշում են թե ինչ էր տեղի ունեում 2008-2009 թվականների ճգնաժամերից հետո: Այն ժամանակ սկսված շինարարությունները անավարտ են և մինչ օրս աղավաղում են ոչ միայն Թբիլիսիի, այլև շատ այլ քաղաքների տեսքը»,- ասել է Գախարիան: