Աստծո օրհնանքով Սուրբ Նինոն չի հեռանում Վրաստանից. Իլիա երկրորդ

Նինոոբո տոնի առթիվ, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը, իր փոխանորդ Շոիոյի հետ միասին  պատարագ է անց կացրել Սիոնի մայրաստվածածնի անվան տաճարում: Պատարագի ավարտից հետո նա դիմել է հավատացյալներին:

Իլիա երկրորդը շնորհավորել է տաճարում գտնվող մարդկանց և ողջ Վրաստանին:

Դրա հետ մեկտեղ, պատրիարքը հիշել է Աբխազիայում գտնվելու տարիները:

«Բոլորիդ շնորհավորում եմ, մեր ազգային տոնի՝ Նինոոբայի առթիվ: Թող Սուրբ Նինոյի աղոթքները լինեն Վրաստանի համար:

Ցանկանում եմ հիշել, իմ Աբխազիայում գտնվելու տարիները: Այնտեղ անապատում ապրում էին հոգևորականներ: Հաճախ գալիս էին քաղաք և պատմում ինձ, թե ինչպես էին ապրում անապատում: Հոգևորականներից մեկը ուներ տեսություն, նրան մոտեցել է Նինոն և աել, որ այսօր նույնպես շրջագայում է Վրաստանով և աղոթում: Սա տեղի է ունենում նաև այսօր, Սուրբ Նինոն չի հեռանում Վրաստանից:

Ցանկանում եմ հիշել իմ ընտանիքը: Մենք ունեինք սրբապատկերների անկյուն: Այնտեղ մշտապես եղել է երեք սրբապատկեր՝ Վրաստանի մեծարման, աստծու և Սուրբ Նինոյի սրբապատկերը: ես ունեի ավագ եղբայր, որը մահացել է վաղ տարիքում, 28 տարեկան էր, մեկ անգամ ես նրան տեսա և հարցրեցի աղոթում է թե ոչ նա ինձ համար, նա ասաց, որ այօ աղոթում է»,-ասել է Իլիա երկրորդը: