Աստանայում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը, որին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում

15:01, 28.11.2024

Աստանայում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը։ Այս մասին տեղեկությունը տարածում են ղազախական լրատվամիջոցները։

Հանդիպմանը մասնակցում են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովին ներկա չէ:

Ինչպես հայտնել է կազմակերպության ներկայիս նախագահ երկրի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, նեղ շրջանակում անցկացված ղեկավարների հանդիպմանը քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հիմնախնդիրները և սահմանվել են ծրագրերը։

Նմանատիպ