Associated Press. Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները մասնակցել են Պարսից ծոցում իրականացված ռազմական գործողություններին
Associated Press. Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները մասնակցել են Պարսից ծոցում իրականացված ռազմական գործողություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները մասնակցել են Պարսից ծոցում իրականացվող ռազմական գործողություններին։

Տեղեկատվությունը տարածում է «Associated Press»-ը:

Զելենսկու հայտարարության համաձայն՝ ուկրաինացի զինվորականները Պարսից ծոցի մի քանի երկրներում իրանական անօդաչու թռչող սարքեր են խոցել։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այս գործողությունները հանդիսանում են ավելի լայն ջանքերի մաս՝ օգնելու գործընկերներին պայքարել նույն այն զենքի դեմ, որը Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայում։

Նա նաև նշել է, որ ուկրաինական ուժերն արտասահմանում ակտիվ գործողությունների են մասնակցել և կիրառել են Ուկրաինայում արտադրված ու ուկրաինական մարտական պայմաններում փորձարկված անօդաչուների դեմ պայքարի տեխնիկա: