Associated Press - Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրից հետո ԱՄՆ-ն 200 զինվոր կուղարկի Իսրայել՝ դրա իրականացումը վերահսկելու համար
Գազայում կրակի դադարեցման համաձայնագրից հետո ԱՄՆ-ը Իսրայել կուղարկի 200 զինծառայող՝ կրակի դադարեցման պայմանագրի իրագործումը վերահսկելու համար։ Տեղեկատվությունը փոխանցում է «Associated Press»-ը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը Իսրայելում կհիմնի «քաղաքացիական-ռազմական համադրման կենտրոն», որպեսզի աջակցի հումանիտար օգնության, լոգիստիկայի և անվտանգության աջակցության կազմակերպմանը։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Reuters»-ը, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Գազայում որևէ ամերիկացի զինվոր չի տեղակայվի, և նրանք իրավիճակը կվերահսկեն Իսրայելի կողմից վերահսկվող տարածքից։