«Ասոշիեյթեդ պրես» – Սենատը առաջին քայլերը կատարեց Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների մասին օրինագիծն ընդունելու ուղղությամբ, այս ընթացքում Կապիտոլիումում գտնվում էր Վոլոդիմիր Զելենսկին
ԱՄՆ Սենատն առաջին քայլերն է ձեռնարկել Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունման ուղղությամբ։ Այդ ընթացքում Կապիտոլիումում էր գտնվում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, — այդ մասին գրում է «Էսոշիեյթեդ պրեսը»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սենատն առաջ է ընթացել այն օրենսդրության քննարկման հարցում, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք ավելի քան մեկ տարի տևած բանակցություններից հետո էլ շարունակում են գնել ռուսական նավթ, գազ և այլ արտահանվող ապրանքներ։ ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկության ժամանակ աջակցել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին, որը պատրաստել էր հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։
Օրինագծին կողմ է քվեարկել 86 սենատոր, իսկ 12-ը դեմ են արտահայտվել։ Քվեարկությունը տեղի է ունեցել Լինդսի Գրեմի հուղարկավորությունից մի քանի ժամ անց։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ նշված օրինագիծը կարևոր ազդանշան է Ուկրաինային աջակցելու համար։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, մեծ պատիվ էր ներկա գտնվել օրինագծի վերաբերյալ անցկացված ընթացակարգային քվեարկության ձայների հաշվարկի գործընթացին։
«Ինձ համար պատիվ էր լինել այնտեղ, երբ հաշվում էին ձայները։ Սա առաջին քայլն է Լինդսիի ծրագրերի իրականացման ուղղությամբ և, իհարկե, քայլ դեպի խաղաղություն», — հայտարարել է Զելենսկին։