Ասիական զարգացման բանկի նախագահը աշխատանքային այցով Վրաստանում է
Ասիական զարգացման բանկի նախագահը աշխատանքային այցով Վրաստանում է

Ասիական զարգացման բանկի (ADB) նախագահ Մասացուգու Ասակավան իր առաջին աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ «Սադախլո» մաքսակետում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն և էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն։

Ասիական զարգացման բանկի նախագահը ելույթ կունենա Թբիլիսիում կայանալիք Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության (CAREC) ֆորումում։ Նախատեսված է նրա հանդիպումները կառավարության տնտեսական թիմի անդամների հետ։

Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավան Թբիլիսի կատարած այցի շրջանակներում գործընկերների հետ միասին կծանոթանա 2024 թվականի մայիսի 2-5-ը կայանալիք Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան ժողովի կազմակերպչական աշխատանքներին։