Աշխատանքի տեսչության վարչության պետը պարզաբանում է, թե գեղեցկության սրահները աշխատանքային գործընթացում որ կանոններին պետք է հետևեն
Աշխատանքի տեսչության վարչության պետը պարզաբանում է, թե գեղեցկության սրահները աշխատանքային գործընթացում որ կանոններին պետք է հետևեն

Աշխատանքի տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեի խոսքով, օրվա ընթացքում ստուգվում են Առողջապահության նախարարությունում գրանցված բոլոր ընկերությունները:

«Նրանք պահանջում էին, որ նախքան իրենց գործունեության մեկնարկը, մենք իրականացնենք կանխարգելիչ ստուգումներ և տանք հանձնարարականներ, թե կա արդյոք որևէ տեսակի խախտում, որպեսզի նրանք արագորեն լուծում տան», – ասել է Բեքա Փերաձեն:

Նրա խոսքով, գեղեցկության սրահներում կսպասարկեն նախնական գրանցմամբ:

Բեքա Փերաձեն խոսել է նաև այլ հանձնարարականների վերաբերյալ, որոնք տրվել է գեղեցկության սրահներին:

«Վաղվանից այս ոլորտը սկսում է իր աշխատանքը: Սահմանված են հիմնական հանձնարարականները՝ ծառայությունը պետք է լինի նախնական գրանցմամբ, որպեսզի միանգամից շատ մարդ նույն վայրում չհավաքվի: Յուրաքանչյուր 5 քառակուսի մետրի վրա պետք է ընդունել մեկ անձի: Այնտեղ, որտեղ հնարավոր չէ պահպանել երկմետրանոց հեռավորություն, կարելի է պատկերագծեր, որպեսզի նվազագույնի հասնի շփումը:

Մուտքի մոտ անպայման պետք է լինի ախտահանիչ լուծույթ, որպեսզի ախտահանվի ձեռքերը: Դրամարկղի մոտ պետք է լինի ժամանակավոր պաշտպանիչ պատնեշ, որպեսզի պաշտպանենք աշխատակազմի անդամներին: Դիմակ կրելը պարտադիր է, իսկ այլ անհատական պաշտպանիչ միջոցները, ինչպիսինն են հատուկ խալաթը, ձեռնոցը և այլն, դա արդեն որոշվել է ելնելով իրականցվող գործընթացից: Օրինակ, եթե մենք գործ ունենք կենսաբանական հեղուկների հետ, օգտագործեք համապատասխան դիմակ, ձեռնոց, սակայն, եթե այլ թեթև գործընթաց, ապա միայն դիմակ: Պահանջվում է բոլոր գործիքների ախտահանում, որն արդեն հսկվում է գործող օրենքով: Հաճախակի շոշափված մակերեսների ախտահանումն իրականացվում է երկու ժամը մեկ, իսկ յուրաքանչյուր օրվա ավարտին՝ ամբողջական ախտահանում», – ասել է Բեքա Փերաձեն:

 

Հեղինակ՝    Անժելլա Սարոյան