Աշխարհում նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 118.6 դոլարը
Աշխարհում նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 118.6 դոլարը

Աշխարհում նավթի գինը հասել է վերջին ամսվա ամենաբարձր մակարդակին։

Skynews-ի փոխանցմամբ՝ Brent նավթի գինը այսօր բարձրացել է 5%-ով՝ մեկ բարելի համար, գերազանցելով 118.6 դոլարը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներից հետո Brent նավթի գինը մարտի 9-ին հասել է 119.5 դոլարի, ինչը վերջին մեկ ամսվա ամենաբարձր ցուցանիշն էր։

Տեղեկատվության համար՝ Թեհրանը փակել է Հորմուզի նեղուցը, որի միջով անցնում է աշխարհի նավթի պաշարների մոտ մեկ հինգերորդը։ Միայն մի քանի նավ է կարողացել լքել նեղուցը։