Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 410 000 մարդ
Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 410 000 մարդ

Աշխարհում Կովիդ 19-ը պարտության է մատնել ավելի քան 410 000 մարդ: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների բազայի համաձայն, Կորոնավիրուսից արդեն բուժվել է 412 777 մարդ: Բոլորից շատ բուժվել է Չինաստանում ՝ 77 956 մարդ:

Համաշխարհային համաճարակի ֆոնին,  «Կովիդ-19»-ը հաստատվել է ընդհանուր առմամբ ավելի քան 1 800 000 մարդու մոտ: Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ նահանգներն են, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 530 000: 100 000-անոց շեմը հաղթահարել են նաև ՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Ապրիլի 12-ի դրությամբ «Կովիդ -19»-ից մահացել է ավելի քան 110 000 մարդ: