Աշխարհի պատրիարքը ստորագրել է Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիան հաստատող հրամանը
Աշխարհի պատրիարքը ստորագրել է Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիան հաստատող հրամանը

Աշխարհի պատրիարք Բարթուղիմեոսը ստորագրել է Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիան հաստատող հրամանը:

Տոնական արարողությունը կայացել է Ստամբուլում: Միջոցառմանը ուկրաինացի հոգևորականների հետ միասին ներկա են գտնվել նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և խորհրդարանի նախագահ Անդրեյ Պարուբը:

Սուրբ Գևորգի անվան եկեղեցում անցկացված արարողությանը Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հրամանի շնորհումը նշանակում է երկրի պատմության մեջ նոր դարաշրջանի սկիզբ:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 4-ին աշխարհի պատրիարք Բարթուղիմեոսը ուղղափառ եկեղեցիներին կոչ է արել աջակցել Ուկրաինայի ավտոկեֆալիային: