Աշնանային նստաշրջանը կփակվի դեկտեմբերի 20-ին՝ բյուրոյի նիստով։
Այս մասին այսօր լիագումար նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Այսօր վերջին լիագումար նիստն է, բայց նստաշրջանն այսօր չի փակվում։ Նստաշրջանը կփակվի դեկտեմբերի 20-ին՝ բյուրոյի նիստով, քանի որ նախավերջին ուրբաթն է։ Այսօր մենք կունենանք վերջին լիագումար նիստը, սակայն նստաշրջանը կփակվի դեկտեմբերի 20-ին՝ բյուրոյի նիստով»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։