Աշակերտների տրանսպորտով ուղևորությունը գալիք տարվանից ապահովելու են ինքնակառավարվող մարմինները
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ, Իլիա Բեգիաշվիլին և Մզիա Գիորգոբիանին, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Թեմուր Մուրղուլիան հանդիպել են արևմտյան Վրաստանի մունիցիպալիտետնետի քաղաքապետերին:
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության լրատվությամբ, հանդիպումը տեղի է ունեցել Սաիրմե հանգստավայրում և դրան մասնակցել են՝ Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի, Սամեգրելո Զեմո Սվանեթիի և Ռաճա Լեչխումիի շրջաններ մտնող ինքնակառավարումների ներկայացուցիչներ:
Նախարարության փոխանցմամբ, հիմնական քննարկվելիք թեման նախարարությունների, կրթական և գիտական ենթակառուցվածքի զարգացման գործակալության և մունիցիպալիտետների միջև փետրվարին ձևակերպված հուշագրով նախատեսված հարցերի կատարումն էր:
Հանդիպմանը նշվել է, որ ապակենտրոնացումը Եվրաինտեգրման գործընթացի անբաժան մասն է, որը ինքնակառավարվող մարմինների համար նախատեսում է ավելի ազատություն և ավելի մեծ ֆինանսավորում:
Հեղինակ -
Edgar Barsegyan