Այս պահի դրությամբ, 10 հազարից ավելի աշակերտների 98 տոկոսը հաղթահարել է նվազագույն իրավասության շեմը
Այս պահի դրությամբ, 10 հազարից ավելի աշակերտների 98 տոկոսը հաղթահարել է նվազագույն իրավասության շեմը

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար, Մայա Միմինոշվիլիի հայտարարությամբ, այս պահի դրությամբ քննության է մտել 10 հազարից ավելի աշակերտ:

Նրա խոսքերով, նվազագույն իրավասության շեմը հատել է 98 տոկոսը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել է Միմինոշվիլին, ոչվրացալեզու դպրոցի աշակերտների, որոնք երկրորդ առարկա են հանձնում վրաց լեզուն, քննությանը կտրվելու ցուցանիշը բարձր է և հասնում է 6 տոկոսի:

Ինչ վերաբերում է հարցին, գոյություն ունէին թե ոչ առավոտվանից տեխնիկական խնդիրներ, Միմինոշվիլին հայտարարել է, որ միակ հիմնախնդիրը ստեղծվել էր Մցխեթայի երեք դպրոցներում, այնտեղ մինչ այս պահը չկա ինտեռնետ, որի պատճառով ուսումնական գործընթացը չի սկսվել:

Միմինոշվիլիի հայտարարությամբ, հիմնախնդիրը կարգավորվելու է կարճ ժամանակում:

12-րդ դասարանցիների համար ավարտական քննությունները մեկնարկել են այսօր: 2017-2018 թթ.. կրթական տարվա ավարտական քննությունները մայիսի 20-ին անց են կացվում վրաց լեզու և գրականություն և աշխարհագրություն առարկաներից: Այսօրևեթ քննություն են հանձնում վրացերենից այն երեխաները, որոնք վրաց լեզուն ընտրել են որպես երկրորդ լեզու:

Մայիսի 21-ին քննությունները անց են կացվելու օտար լեզու և կենսաբանություն առարկաներից, մայիսի 22-ին պատմություն և ֆիզիկա, իսկ մայիսի 23-ին մաթեմատիկա և ֆիզիկա:

Քննությունների վերջին օրը, մայիսի 24-ին աշակերտները քննություն կհանձնեն քիմիայից: