Աշակերտները այցելել են Վրաստանի պաշտպանության ուժերի 5-րդ հրետանային բրիգադ
Թբիլիսիի 97-րդ, 215-րդ և 219-րդ դպրոցների աշակերտները «Մեկ օր բանակում» նախագծի շրջանակներում այցելել են Վրաստանի պաշտպանության ուժերի 5-րդ հրետանային բրիգադ։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Նախարարության հաղորդմամբ, «Ռազմական գործ» առարկան այս դպրոցներում դասավանդվում է փորձնական ծրագրով, և դեռահասները տեսականորեն ծանոթանում են անվտանգության հարցերին։ Աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու զինծառայողների առօրյա կյանքին։ Նրանք դիտեցին բազայի ենթակառուցվածքները, ռազմական տեխնիկան և տարածքում ցուցադրվող սարքավորումները։ Բրիգադի ներկայացուցիչները աշակերտներին ծանոթացրին նաև առաջին բուժօգնության կանոններին։
Դպրոցականները հարգանքի տուրք մատուցեցին ստորաբաժանման տարածքում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հիշատակին։
«Մեկ օր բանակում» միջոցառումը պարբերաբար անցկացվում է դպրոցականների և ուսանողների համար Պաշտպանության ուժերի ռազմական բազաներում։ Միջոցառման նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում բարձրացնել պաշտպանական ուժերի մասին իրազեկվածությունը և հանրահռչակել վրացական բանակը։
«Ռազմական գործ» առարկան դասավանդվում է ընտրված դպրոցներում։ Աշակերտները պաշտպանության ուժերի և զինվորական ծառայության մասին տեղեկատվություն են ստանում հատուկ պատրաստված զինվորական անձնակազմից։