«Արժանի գործընկեր 2020»-ը պաշտոնապես բացվելու է այսօր
«Արժանի գործընկեր 2020»-ը պաշտոնապես բացվելու է այսօր

«Արժանի գործընկեր 2020»-ը պաշտոնապես բացվելու է այսօր: Զորավարժությունների պաշտոնապես բացման համար Վրաստան օդային ճանապարհով արդեն ժամանել են մասնակից երկրների անձնակազմերը, իսկ ծովային ճանապրհով Փոթիի նավահանգիստ է մտել ռազմական տեխնիկայով բեռնված` Ocean Freedom նավը Միացյալ Նահանգներից: Ռազմական տեխնիկայի շարասյունը, որի վրա խորհրդանշորեն ամրացված էին Վրաստանի և ԱՄՆ-ի պետական ​​դրոշները, որպես գործընկերության նշան, շարժվել է դեպի Վազիանի ուսումնական կենտրոն:

«Արժանի գործընկեր 2020»-ը, որը Վրաստանը այս տարի հյուրընկալում է հինգերորդ անգամ, պաշտոնապես կբացվի այսօր Վազիանիում, IV մեխանիզացված բրիգադի ուսումնական կենտրոնում և կտևի մինչև սեպտեմբերի 18-ը: Այս տարի բազմազգ զորավարժություններին Վրաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ չորս երկրների `Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Լեհաստանի հետ միասին:

Զորավարժությունների նպատակն է բարելավել պատրաստվածությունը և համատեղելիությունը Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների միջև: