Անտեսանելի մարտահրավերի ֆոնին, «Արժանի գործընկեր 2020»-ի անցկացումը հաստատում է պատրաստակամությունը, որ շարունակվի համատեղ արժեքների պաշտպանությունը. Իրակլի Ղարիբաշվիլի
Անտեսանելի մարտահրավերի ֆոնին, «Արժանի գործընկեր 2020»-ի անցկացումը հաստատում է պատրաստակամությունը, որ շարունակվի համատեղ արժեքների պաշտպանությունը. Իրակլի Ղարիբաշվիլի

Աշխարհում առկա անտեսանելի մարտահրավերների ֆոնին «Արժանի գործընկեր» զորավարժությունների անցկացումը հաստատում է պատրաստակամությունը, որ շարունակվի համատեղ արժեքների պաշտպանությունը,- այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, «Արժանի գործընկեր 2020» զորավարժությունների բացմանը ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, «Արժանի գործընկեր»-ը Վրաստանում անց է կացվում հինգերորդ անգամ:

«Ուժը գործընկերության մեջ է, սա մեր ուսուցման հիմնական ուղերձն է, ամուր գործընկերության ուղղությամբ ընթացքը այն ոգին է, որը չնայած գլոբալ համավարակին, մեր առջև միավորել է ավելի քան 2700 զինվորականի: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությանը և զորավարժություններին մասնակցող՝ Վրաստանի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Լեհաստանի զինվորականներին: Անտեսանելի մարտահրավերի ֆոնին, «Արժանի գործընկեր 2020»-ի անցկացումը հաստատում է պատրաստակամությունը, որ շարունակվի համատեղ արժեքների պաշտպանությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանի անկախության վերականգնումից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 4 միլիարդ դոլար է ծախսել երկրի զարգացման վրա: