Արվարձանային Օրթաճալայի բնակելի շենքում պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել

10:07, 14.01.2025

Օրթաճալայի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել:

Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, միջադեպի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Չորս վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց։

Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի չորրորդ հարկում։ Պայթյունի հետևանքով փլուզվել են բնակելի շենքի ճակատն ու պատերը։

Դեպքի վայրում գտնվողների խոսքով՝ շենքում բնակվում են տեղահանվածներ։

Շենքում ապրող բնակիչներից մի քանիսին այս պահին տեղափոխում են ժամանակավոր կացարաններ։

Նմանատիպ