Արտոնյալ ագրովարկավորման նախագծում փոփոխություններ են մտցվում
Արտոնյալ ագրովարկավորման նախագծում փոփոխություններ են մտցվում

«Արտոնյալ ագրովարկավորման նախագծում փոփոխություններ են մտցվում»,- հայտնում է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Գյուղական Զարգացման գործակալությունը ինը տարուց ավել է ,ինչ իրականացնում է արտոնյալ ագրովարկավորման նախագիծը։

«Ծրագրի հիմնական նպատակներն են բարելավել գյուղատնտեսության առաջնային արտադրության, վերամշակման և պահեստավորման-վաճառքի արտադրական գործընթացները՝ ապահովելով գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին և ձեռնարկատերերին էժան, երկարաժամկետ և մատչելի միջոցներով։

Ելնելով ոլորտի կարիքներից նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ:

Կառավարության նիստում հաստատված փոփոխությունների համաձայն՝ «Հանուն արտոնյալ ագրովարկավորման հիմնական միջոցների » նախագծի շրջանակներում ֆինանսավորվում են հատապտուղների տնկիների և ջերմոցում տեղադրվող ամանների գնման ծախսերը վարկով, եթե վարկի նպատակը հատապտղային մշակաբույսերի համար ջերմոց հիմնելն է։

«Հանուն բազմամյա նոր կուլտուրաների մշակման » ծրագրի ենթաբաղադրիչի շրջանակներում շահառուների համար հնարավոր է դառնում վարկի գումարն օգտագործել բազմամյա այգիներում պաշտպանիչ ցանցերի կազմակերպման կամ առկա այգիների նորոգման համար, նաև վարկային միջոցներով հնարավոր է դառնում հավելյալ շինություն կառուցել, նոր բազմամյա մշակաբույսերի մշակման համար:Տարեկան համաֆինանսավորումը կազմում է 11%: Պետությունը գյուղացուն ֆինանսավորելու է 66 ամիս՝ տարեկան 11 տոկոսի չափով վարկով։ Վարկի գումարը կազմում է 20 000 լարիից մինչև 1 500 000 լարի։

«Մատչելի ագրո-լիզինգ» ծրագրի բաղադրիչում հնարավոր է դառնում լիզինգով ձեռք բերել ոչ ստացիոնար տեխնոլոգիական գծերի հետ ինտեգրված փոխադրամիջոց: Սուբսիդավորվող ագրոլիզինգի բաղադրիչում տարեկան համաֆինանսավորումը 11 տոկոս է կազմում, պետությունը վարկը կֆինանսավորի 36 ամսով տարեկան 11 տոկոսի չափով։ Վարկի գումարը կազմում է 20 000 լարիից մինչև 1 500 000 լարի։

Նույն բաղադրիչի շրջանակներում հնարավոր է դառնում ձեռք բերել ոչ ստացիոնար տեխնոլոգիական գծերի հետ ինտեգրված փոխադրամիջոց։ Հիմնական միջոցների բաղադրիչում տարեկան համաֆինանսավորման տոկոսը կազմում է 11%: Պետությունը գյուղացուն վարկը կֆինանսավորի 48 ամսով՝ տարեկան 11 տոկոսի չափով։ Վարկի գումարը կազմում է 20.000 լարիից մինչև 1.500.000 լարի»,- նշված է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության մեջ։