Արտոնագրված մամուլին հնարավորություն կտրվի ներկա գտնվել Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպմանը. Գիորգի Սիգուա

Արտոնագրված մամուլին հնարավորություն կտրվի, որ ներկա գտնվի հանդիպմանը,-այս մասին Հռոմում, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակից Գիորգի Սիգուան, մինչ «միասին տանը» շարժման կազմակերպմամբ հանդիպման սկիզբը:

Ինչպես նշել է Սիգուան, հանդիպմանը անվտանգության նորմերը առավելագույնս խստացված են:

«Ինչպես գիտեք, Լյեժում կազմակերպվել էին սադրանքներ, ուղարկել էին զոնդեր բրիգադներ և այն մարդկանց, ովքեր ցանկանում էին տապալել հանդիպումը: Այսօրվա հանդիպմանը խստացրել ենք անվտանգության նորմերը, որ նման մարդկանց հնարավորություն չտրվի մտնել հանդիպմանը:

Լինելու է շատ հետաքրքիր հանդիպում: Ելույթ են ունենալու հաջող վրացիներ, որոնք գործում են արտասահմանում:

Արտոնագրված մամուլի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի մտնել հանդիպմանը»,-հայտարարել է Սիգուան:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման համար էմիգրանտները հավաքվել են Հռոմում:

«Միասին տանը» շարժման կազմակերպմամբ հանդիպումը տեղի է ունենում Հռոմում, հանրապետության հրապարակում գտնվող հյուրանոցում: Հանդիպումը սկսվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին: Մինչ այդ կայացել է հանդիպմանը ներկա գտնվելու ցանկացողների գրանցումը:

Հիշեցնենք, փետրվարի 10-ին «միասին տանը» շարժման կազմակերպմամբ, Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին աջակիցների հետ հանդիպել է Բելգիայի Լյեժ քաղաքում: