Արտոնագիր ունեցող տաքսիների համար տեխզննումը պարտադիր է, հակառակ դեպքում նրանք կկորցնեն այդ ծառայությունները իրականացնելու իրավունքը. Կախա Կալաձե
Տեխզննումը պարտադիր է այն տաքսու վարորդների համար, ովքեր ունեն արտոնագրություն, այս պայմանը չկատարելու դեպքում, նրանցից կխլվի տաքսու թույլտվությունը,- այս մասին Թբիլիսիի կառավարության նիստում հայտարարել է, մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Թբիլիսիի տաքսու բարեփոխման շրջանակներում սահմանված կանոնակարգի համաձայն, ծառայությունների մատուցման պայմաններից մեկը, տրանսպորտային միջոցների մասին օրենքին համապատասխան պարտադիր տեխնիկական զննումն է:
«Տեխնիկական զննումը պարտադիր է այն տաքսու վարորդների համար, ովքեր ունեն լիցենզիա և մատուցում են այս ծառայությունը: Ցանկանում եմ տեղեկացնել այս ծառայություններ մատուցողներին, որ այս պայմանին չհամապատասխանելը, այսինքն, տեխզննում չանցնելը տաքսու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու նախապայման է: Մենք նրանց հնարավորություն ընձեռեցինք այս համավարակի պայմաններում խուսափելու դրա անհրաժեշտությունից: Տեխնիկական ստուգումները հետաձգվել են: Այնուամենայնիվ, այսօր եկել է ժամանակը, որ տաքսու վարորդները, ովքեր ունեն լիցենզիա, տեխզննում անցնեն, հակառակ դեպքում նրանք կզրկվեն այս ծառայությունն իրականացնելու իրավունքից և լիցենզիայից: Իմ խնդրանքը կլինի շփվել տաքսու վարորդների հետ, ամբողջական տեղեկատվություն տրամադրել նրանց, հստակ ժամկետներ ասել, որ այնպես չստացվի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան չգիտեր»,- ասել է Կախա Կալաձեն: