Artemis II առաքելությունը վերադարձել է Երկիր — պատմական հաջողությունը ձեռք է բերված #1tvգիտություն
Artemis II առաքելության տիեզերագնացներն արդեն Երկրի վրա են: Ավարտվել է ճանապարհորդությունը, որը սկսվել էր ապրիլի 1-ին Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից և նրանց պտտեցրել Լուսնի շուրջը՝ դուրս բերելով Երկրից ամենահեռու կետը, որտեղ երբևէ եղել է մարդը: Ապրիլի 10-ին «Օրիոն» պատիճը, որի մեջ գտնվում էին տիեզերագնացները, վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ:
Վայրէջքի ժամանակ առաքելության ղեկավար Ռիդ Ուայզմենը կառավարման կենտրոնին հայտնեց, որ չորս տիեզերագնացներն էլ իրենց լավ են զգում՝ Քրիստինա Կոխը, Վիկտոր Գլովերը և Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը:
Artemis II-ի հիմնական նպատակը Լուսնի ապագա առաքելությունների փորձարկումն էր, բայց այն ուներ նաև մի քանի գիտական նպատակներ: Տիեզերագնացները Լուսնի և Երկրի բազմաթիվ լուսանկարներ են արել, որոնց գիտական արժեքը չափազանց մեծ է:
Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, մի քանի տասնամյակից Լուսին մեկնելը կդառնա պարզ առօրյա, այնպիսին, ինչպիսին այժմ տիեզերագնացների բարձրանալն ու իջնելն է Միջազգային տիեզերական կայանից, իսկ ավելի ուշ այն կարող է վերածվել նույնպիսի սովորական երևույթի, ինչպիսին այսօր միջմայրցամաքային թռիչքներն են: