Արտասահմանյան զինվորականները Աֆղանստանը լքելու են Թալիբների հետ համաձայնության գալուց 18 ամիս հետո

13:43, 27.01.2019

Reuters լրատվական գործակալության կողմից ձեռք բերված փաստաթղթերով պարզվում է, որ «Թալիբան» շարժման հետ համաձայնություն ձևակերպելուց հետո, արտասահմանյան զինվորականները Աֆղանստանից հեռանալու են 18 ամսից:

Դրա հետ մեկտեղ, Թալիբանի լիդերները խոստանում են, որ «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները, Աֆղանստանի տարածքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ հարձակումներին չեն օգտագործելու:

Ինչպես հավաստիացնում է գործակալությունը, փաստաթղթում խոսքը վերաբերում է նաև կրակի դադարեցմանը, սակայն կոնկրետ ժամկետներ նշված չեն:

Ինչպես սպասվում է, Թալիբանի հետ հերթական անակցությունները փետրվարին տեղի է ունենալու Քաթարում:

Հիշեցնենք, մինչ այդ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը Աֆղանստանում ահյտարարել էր, որ թալիբների հետ բանակցություններում հասել են առաջընթացի:

 

Նմանատիպ