Արտասահմանյան լրատվամիջոցներ – Եվրամիության անդամ պետությունները համաձայնության են եկել ստեղծել 150 միլիարդ եվրոյի նոր պաշտպանական հիմնադրամ, որի նպատակն է ամրապնդել եվրոպական պաշտպանությունը

17:59, 19.05.2025

Եվրամիության անդամ պետությունները համաձայնության են եկել ստեղծել 150 միլիարդ եվրոյի նոր պաշտպանական հիմնադրամ, որը նպատակաուղղված կլինի եվրոպական պաշտպանության ամրապնդմանը։ Այս տեղեկատվությունը հրապարակել են Reuters-ը և Financial Times-ը։

Եվրոպացի դիվանագետը «Ռոյթերս»-ին ասել է, որ Եվրահանձնաժողովի կողմից մարտին առաջարկված հիմնադրամը կֆինանսավորվի համատեղ վարկերից և միջոցներ կտրամադրի միայն Եվրամիության անդամներին և որոշ այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։ Հիմնադրամից հատկացված միջոցները կծախսվեն պետությունների պաշտպանական կարողությունների ամրապնդման և եվրոպական ռազմական արդյունաբերության զարգացման վրա։

Բրյուսելից զենքի համակարգերի գնման համար ստացված վարկերի փոխանցումը հնարավոր կլինի համատեղ գնումների միջոցով, որի նպատակն է վերազինել Եվրոպան։

Ինչպես գրում է Financial Times-ը, մի քանի ամիս տևած բանակցություններից հետո, մայիսի 19-ին ձեռք է բերվել հիմնադրամի ստեղծման վերաբերյալ քաղաքական համաձայնություն: Պաշտոնական որոշումը կհրապարակվի մայիսի 21-ին:

Նմանատիպ