Արտասահմանյան երկրները միջամտում էին եվրոպական ընտրական գործընթացներին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրահանձնաժողովի ապագա նախագահ, Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով, արտասահմանյան երկրները միջամտում էին եվրոպական ընտրական գործընթացներին: Այս մասին գերմանացի քաղաքական գործիչը գրում է եվրոպական հրատարակչությունում հրապարակված հեղինակային հոդվածում: Հրապարակման մեջ Ուրսուլա ֆոն դեր Լայնը խոսում է իր նախաձեռնության մասին, որը վերաբերում է Մարգարիտիս Սխինասին փոխնախագահի պաշտոնում նշանակելուն: Մասնավորապես, իր ելույթում Եվրահանձնաժողովի ապագա նախագահը Սխինասի հիմնական գործառույթը անվանել է «եվրոպական կյանքի ապրելակերպի պաշտպանություն», ինչը աջծայրահեղական կուսակցությունները անվանել են «գաղափարական հաղթանակ»:
Ըստ գերմանացի քաղաքական գործչի, «եվրոպական ապրելակերպը ամեն օր կանգնած է վտանգի առջև և դրան դիմադրում են հակաեվրոպացիները, ինչպես ներսից, այնպես էլ դրսից:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի նոյեմբերի 1-ից: