Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները մայիսին անվճար կկարողանան ստանալ Վրաստանի քաղաքացու անձնագիր

Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները մայիսին անվճար կստանան Վրաստանի քաղաքացու անձնագիր: Այս մասին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել է խորհրդարանի լիագումար նիստին:

Նախարարի խոսքով, ակցիան շարունակվելու է մեկ ամսվա ընթացքում:

«Նախորդ տարի հյուպատոսարաններում ունեինք ակցիա, արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների համար անձնագիրը տրվում էր 50 դոլլարով: Սա այս փաստաթղթի արժեքի 70 տոկոսանոց զեղչն էր:

Այժմ կարող եմ ասել, որ մայիսին, մեկ ամսվա ընթացքում մեր հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացու անձնագիրը կտրվի անվճար»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին: