«Արտաքսվածների» գործով որոշումը Ռուսաստանի համար աննախադեպ պարտություն էր Վրաստանի առջև. Թեա Ծուլուկիանի
«Արտաքսվածների» գործով որոշումը Ռուսաստանի համար աննախադեպ պարտություն էր Վրաստանի առջև,- այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ խորհրդարանի լիագումար նիստին, որտեղ պատգամավորներին է ծանոթացրել իր գերատեսչության գործունեության արդյունքների հետ:
Նախարարը օրենսդրական մարմնում խոսել է Վրաստան-Ռուսաստան միջպետական վեճերի մասին, այդ թվում՝ «արտաքսվածների» գործով:
«Ինչ վերաբերում է միջազգային վեճերին, ինչպես գիտեք, հունվարի 31-ին, Ստրասբուրգի դատարանը հայտարարել է որոշում, որի միջոցով Վրաստանը հաղթել է Ռուսաստանին՝ արտաքսվածների վեճում փոխհատուցման մասում: Ռուսաստանի համար սա աննախադեպ պարտություն էր, քանի որ Ռուսաստանը մինչ այժմ որևէ միջպետական վեճում չի պարտվել»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Ինչպես նշել է նախարարը, այս գործով իր գերատեսչությունը մեծ աշխատանք է տարել 2012 թվականից:
Նրա գնահատմամբ, կեղծ են հայտարարությունները, որոնց համաձայն, նշված գործը մինչ այդ հաղթած էր:
«Ես պատասխաններ չունեմ և, համապատասխանաբար, չգիտեմ, այսօր որքանով կլսեմ այդ պատասխանները, սակայն, ցանկանում եմ տալ հարց, որը ունեմ. Երբ նախկին իշխանությունը այս վեճն սկսեց 4 634 քաղաքացու անունից, ինչու՞ 4 634 անձի անունից մտցված հայցին կցեց միայն 118 անձի ցուցակ, որից հետո Ստրասբուրգի դատարանը արդեն մեր իշխանության օրոք դիտողություն արեց արդարադատության նախարարությանը: Արդեն մենք էինք պարտավոր, մեր իշխանության օրոք, լրացնել այս 118 հոգուց բաղկացած ցուցակը»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Նրա խոսքով, գերատեսչությունը փաստացի զրոյից սկսեց կազմել այս ցուցակը, որը, նախարարի գնահատմամբ, ամոթալի է:
«Մեզ հաջողվեց, 10 տարի անց հեռախոսով, էլ.փոստի և այլ միջոցներով գտնել 1 795 քաղաքացու և ուղարկել հենց նրանց տվյալները»,- հայտարարել է արդարադատության նախարարը:
Ծուլուկիանիի խոսքով, նախարարների կոմիտեի շրջանակներում արդեն սկսված է աշխատանքը նշված գործի կատարման առնչությամբ, սակայն, նրա մեկնաբանմամբ, Ռուսաստանը դեռևս ունի ժամանակ: Գումարը փոխանցելու համար Ռուսաստանին տրվել է 3 ամիս ժամկետ: