Արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է ԵՄ-ը ինտեգրման գլխավոր տնօրինություն
Արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է ԵՄ-ը ինտեգրման գլխավոր տնօրինություն

Արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է նոր կառույց՝ Եվրամիությանը ինտեգրման գլխավոր տնօրինություն: Այս որոշման մասին Միխեիլ Ջանելիձեն զրուցել է խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես պարզաբանել է նախարարը, նոր կառույցը  իր մեջ ներառելու է արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարության նախկին ապարատի դեպարտամենտները:

«Սա եվրոպական տիպի կառույց է: Առաջին անգամ պետական ծառայությունների պատմությունում ստեղծվում է Եվրամիության հետ ինտեգրման գլխավոր տնօրինություն, որտեղ միավորվելու են այն դեպարտամենտները, որոնք ժամանակին գործում էին եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարությունում»,-ասել է Ջանելիձեն: