Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլին հանդիպել է Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ

14:47, 24.07.2026

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլին հանդիպում է անցկացրել Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպումը նվիրված էր «Դրամաշնորհների (գրանտների) մասին» Վրաստանի օրենքում վերջին շրջանում կատարված փոփոխությունների և դրանց իրականացման (իմպլեմենտացիայի) հարցին։

«Նախարարի առաջին տեղակալը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ծանոթացրել է «Դրամաշնորհների մասին» օրենսդրական փոփոխությունների մանրամասներին և դրանց իրականացման հետ կապված ընթացակարգերին։

Շնորհանդեսից հետո վրացական կողմը պատասխանել է դիվանագիտական կորպուսի հարցերին՝ «Դրամաշնորհների մասին» օրենքի պահանջների պահպանմանն առնչվող ընթացակարգերի վերաբերյալ»,— ասված է Արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ