Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ Բորժոմիի բնակավայրերում հրդեհի տարածման վտանգը վերացվել է

11:05, 22.08.2022

Բորժոմիի մունիցիպալիտետում բնակավայրերում հրդեհի տարածման վտանգն առայժմ լիկվիտացվել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ առավոտյան սահմանային ոստիկանության ուղղաթիռները վերսկսել են հրդեհի կասեցման աշխատանքները։ Բացի այդ, դեպքի վայր են մոբիլիզացվել հրշեջ-փրկարարական մեքենաներ։

«Հրդեհի կասեցման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Այս պահին հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 300 հրշեջ-փրկարարներ և Հատուկ հանձնարարությունների բաժնի 300 աշխատակից։

Սահմանային ոստիկանության ուղղաթիռները առավոտյան վերսկսել են հրդեհի կասեցումը։ Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական մեքենաներ։

Այս պահին բնակավայրերում վերացվել է հրդեհի տարածման վտանգը։

Տեղում ներկա են ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտպանության նախարարության անձնակազմ, Ազգային անտառային գործակալության և տեղի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։

Ստեղծվել է օպերատիվ կառավարման շտաբ, որը ղեկավարում են ՆԳ փոխնախարար Իոսեբ Չելիձեն և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին»,- նշված է ԱԻ կառավարման ծառայության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ