Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զբոսաշրջային սեզոնի կապակցությամբ Գոմիսմթա է ուղարկել լրացուցիչ հրշեջ-փրկարարական ուժեր
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զբոսաշրջային սեզոնի կապակցությամբ Գոմիզմթա է ուղարկել լրացուցիչ հրշեջ-փրկարարական ուժեր։
ՆԳ նախարարության մոնիթորինգի և կանխարգելիչ միջոցառումների ուժեղացման նպատակով նշված տարածքում մոբիլիզացվել են մարդկային ուժեր, անօդաչու թռչող սարքեր և համապատասխան հատուկ հրշեջ-փրկարարական սարքավորումներ։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կոչ է անում տեղի բնակչությանը և հանգստացողներին պահպանել անվտանգության կանոնները, իսկ ծխի կամ հրդեհի դեպքում անհապաղ տեղեկացնել «112» հասարակական անվտանգության կառավարման կենտրոնին։