Արտակարգ իրավիճակների և շտապ օգնության կենտրոնին փոխանցել է 10 նոր ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների և շտապ օգնության կենտրոնին փոխանցել է 10 նոր ավտոմեքենա

Հիվանդանոցների միջև ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխման համար, Վրաստանի առողջապահության նախարարությունը, արտակարգ իրավիճակների և շտապ օգնության կենտրոնին փոխանցել է 10 նոր ավտոմեքենա,-այս լրատվությունը տարածել է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Նորացված ավտոպարկը առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն դիտել է արտակարգ իրավիճակների կոորդինացիայի և շտապ օգնության կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալակվաձեի հետ միասին:

«Եվրամիության չափորոշիչներին համապատասխան, ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ռեանոմոբիլները ապահովելու են կրիտիկական վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը: Մեքենաները հագեցած են տարբեր տեսակի բժշկական սարքավորանքներով»,-ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

 

 

 

Թողնել մեկնաբանություն