Արտակարգ դրության վերացումը մեզանից պահանջում է մեծ պատասխանատվություն, այդ թվում նաև բիզնեսից. Նաթիա Թուրնավա
Արտակարգ դրության վերացումը մեզանից պահանջում է մեծ պատասխանատվություն, այդ թվում նաև բիզնեսից. Նաթիա Թուրնավա

Այն փաստը, որ համավարակի արդյունավետ կառավարման շնորհիվ մենք կարողացանք և վերացնում ենք արտակարգ դրությունը, մեզանից պահանջում է մեծ պատասխանատվություն, այդ թվում նաև բիզնեսից, ով սկսում է իր գործունեությունը,- այս մասին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան հայտարարել է կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդին նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, առաջիկայում փուլ առ փուլ կվերացվեն նաև այլ սահմանափակումները:

«Ցանկանում եմ ասել, որ մի կողմից սա բիզնեսի համար շատ կարևոր ուղերձ է, որ նրանք կարող են հնարավորինս արագ շարունակել իրենց գործունեությունը: Կառավարության հակաճգնաժամային ծրագրով մենք առավելագույնս կանգնած ենք նրանց կողքին և օգնում ենք հիմնախնդիրների կարգավորման գործում: Ցանկանում եմ նաև ասել, որ այն փաստը, որ համավարակի արդյունավետ կառավարման շնորհիվ մենք կարողացանք և վերացնում ենք արտակարգ դրությունը, մեզանից պահանջում է մեծ պատասխանատվություն, այդ թվում նաև բիզնեսից, ով սկսում է իր գործունեությունը»,-նշել է Թուրնավան

Էկոնոմիկայի նախարարի խոսքով, համավարակաբանական իրավիճակի ցանկացած բարդություն մեզ նորից կկանգնեցնի վտանգի առև և կառավարությունը ստիպված կլինի կրկին սահմանել որոշակի սահմանափակումներ:

«Մենք չենք ցանկանում կրկին կանգնել վտանգի առջև, որպեսզի նորից չսահմանվեն սահմանափակումներ, քանի որ մեր խնդիրն է աստիճանաբար գործի դնել մեր տնտեսությունը: Մենք ծրագրում ենք հյուրընկալել զբոսաշրջիկներին, բացել ներքին զբոսաշրջությունը, և իսկապես չենք ցանկանում նորից կիրառել սահմանափակումներ»,- ասել է Նաթիա Թուրնավան: