Արտահերթ նիստի անցկացումն ոչ մի գործառույթ կրող չէ. Միխեիլ Սարջվելաձե
Արտահերթ նիստը որևէ գործառույթ չունի, – այս մասին խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջելաձեն հայտարարել է «Լելո»-ի նախաձեռնության վերաբերյալ, որը պահանջում է գաղտնալսումների վերաբերյալ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել:
«Այս հարցերի վերաբերյալ փաստերը պետք է հաստատի քննությունը, և մենք պետք է տեղեկացված լինենք: Ով շահ ունի ճշմարտությունը պարզելու հարցում, դա իշխանություն է: Խորհրդարանի ոչ մի նիստ նախատեսված չէ քաղաքական շոուներ կազմակերպելու և պոպուլիզմի հիմք ստեղծելու համար: «Ազգային շարժում»-ը հայտարարել է իր անցած ուղու մասին և նրանց գործողությունները արտացոլված են յուրաքանչյուր որոշման մեջ: Նրանք դիտարկում են բոլոր քաղաքական գործընթացներն այնպես, որ ամեն ինչ օգտագործվի անկարգությունների, ոչնչացման համար, որպեսզի սահմանադրական մարմինների կողմից իրենց գործառույթը չկատարվի: Ես չեմ զարմանա, եթե «Ազգային շարժումը» գաղտնի ձայնագրություններ օգտագործի` հնարավորինս շատ խնդիրներ արհեստականորեն ստեղծելու համար, ինչը պայմանավորված է նրանց քաղաքական նպատակներով», – ասել է Սարջելաձեն:
Առայժմ երեք ընդդիմադիր կուսակցություններ ՝ «Գիրչի», «Մոքալաքեեբի» և «Ռազմավարություն Աղմաշենեբելին», հայտարարել են, որ ստորագրել են «Լելո» կուսակցության նախաձեռնությունը: