«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը վրացական ընկերություններին առաջարկում է մասնակցել Սեուլում ծրագրված միջազգային ցուցահանդեսին
«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը վրացական ընկերություններին առաջարկում է մասնակցել Հարավային Կորեայում ծրագրված միջազգային ցուցահանդեսին:
Գործակալության լրատվությամբ, ամենախոշոր ցուցահանդեսներից մեկին – IGF 2019 մասնակցություն կարող են ունենալ բոլոր այն ընկերությունները, որոնք զբաղված են որևէ տիպի արտադրությամբ, այդ թվում սնունդ, ընմպելիք, տեքստիլ և այլն: Գրանցվել հնարավոր է այս կցմամբ, մինչև ապրիլի 10-ը:
Հավելյալ լրատվություն մասնակցության ցանկացողները կստանան «արտադրիր Վրաստանում» ծառայությունների կենտրոնում:
Ցուցահանդեսը Սեուլում տեղի է ունենալու հունիսի 27-29-ին:
Գործակալության լրատվությամբ, դրան մասնակցող վրացական ընկերություններին հնարավորություն կտրվի հաստատել կարևոր բիզնեսկապեր: