«Արսենալի» անհաջողությունները շարունակվում են
«Արսենալի» անհաջողությունները շարունակվում են

Անգլիական Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Բորնմութին»:

Հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց «Արսենալի» իսպանացի պաշտպան Հեկտոր Բելերինը, սակայն դաշտի տերերը կարողացան կամային հաղթանակ կորզել՝ աչքի ընկնելով 70-րդ և 74-րդ րոպեներին:

«Արսենալը» բոլոր մրցաշարերում չհաղթեց չորրորդ խաղում անընդմեջ և 39 միավորով մնաց 6-րդ տեղում: «Բորնմութը» 24 միավորով 13-րդն է:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բորնմութ» – «Արսենալ»՝ 2:1

Կալում Ուիլսոն, 70, Ջորդան Այբ, 74 – Հեկտոր Բելերին, 52