«Արսենալը» պաշտոնապես հաստատել է Անդրիա Բարթիշվիլիի հետ պայմանագիր կնքելու մասին #1TVSPORT
«Արսենալը» պաշտոնապես հաստատել է Անդրիա Բարթիշվիլիի հետ նախնական պայմանագրի ստորագրումը, հաղորդում է ակումբի կայքը։ 17-ամյա վրացի տաղանդը կմիանա լոնդոնյան ակումբին մեկ տարի անց՝ չափահաս դառնալուց հետո։
«Մենք ուրախ ենք հայտարարել, որ նախնական համաձայնության ենք եկել Անդրիա Բարթիշվիլիի «Արսենալ» տեղափոխության վերաբերյալ, երիտասարդ տաղանդը մեր ակումբին կմիանա 2027 թվականի հուլիսին։ Բարթիշվիլին խաղում է և՛ որպես թևային, և՛ որպես հարձակողական կիսապաշտպան։ Նա ներկայումս վարձավճարով խաղում է Վրաստանի չեմպիոն «Իբերիա Թբիլիսիում»։
Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ ամռանը և Բարթիշվիլիի Լոնդոն ժամանմանը։ Մինչ այդ, մենք նրան մաղթում ենք հաջողություն «Իբերիայում»։ Գործարքը ուժի մեջ կմտնի վարչական ընթացակարգերի ավարտից հետո», – գրում է «Արսենալի» պաշտոնական կայքը։
Լոնդոն տեղափոխվելուց առաջ Բարթիշվիլին կխաղա «Իբերիայում», որը հոկտեմբերի 15-ից կխաղա Կոնֆերենցիայի լիգայի գլխավոր փուլում։