Առողջապահության նախարարություն. Ակցիայի ժամանակ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանցից ոմանք արդեն լքել են բուժհաստատությունը, իսկ ոմանք շարունակում են մնալ կլինիկայի բժիշկների հսկողության տակ

13:06, 29.11.2024

Հանրահավաքի ժամանակ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են առողջապահության նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով՝ նրանցից ոմանք արդեն լքել են բուժհաստատությունը, իսկ մի մասը մնում է կլինիկայում բժիշկների հսկողության տակ։

«Նոյեմբերի 28-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայից շտապօգնության բրիգադները հաստատություն են տեղափոխել շտապ բուժօգնության դիմածներից 33 հոգու։ Այդ թվում, տեղափոխվել են ՆԳՆ 16 աշխատակից, հանրահավաքի 13 մասնակից, ինչպես նաև լրատվամիջոցի չորս ներկայացուցիչներ։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, մի մասն արդեն լքել է բուժհաստատությունը, իսկ մի մասն էլ շարունակում է մնալ կլինիկայում հսկողության տակ»,- ասված է առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ