Առողջապահության նախարարի հանձնարարականով Էլենե Խոշտարիան 24 ժամ կվերահսկվի բժշկի կողմից
Առողջապահության նախարարի հանձնարարությամբ, խորհրդարանում հացադուլ հայտարարած Էլենե Խոշտարիայի մոտ 24 ժամվա ընթացքում կհերթապահի բժիշկ,- այս մասին հայտարարել է Հանրապետական հիվանդանոցի կլինիկական տնօրեն Նոդար Չիմակաձեն։
«Առողջապահության նախարարի հանձնարարականով Հանրապետական հիվանդանոցին հանձնարարվել է պացիենտին վերահսկելու նպատակով, 24 ժամվա ընթացքում այնտեղ հերթապահեն բժիշկների բրիգադները։ Հենց նոր հիվանդի հետ ենք եղել, առողջական վիճակը կայուն է, իրեն թարմացած է զգում, կյանքին իրականում վտանգ չի սպառնում։ Հանրապետական հիվանդանոցի բժիշկները 24 ժամվա ընթացքում կհերթապահեն հիվանդի մոտ: Այս փուլում հիվանդը հոսպիտալացման կարիք չունի, անհրաժեշտության դեպքում մենք իսկապես մոբիլիզացված ենք»,- ասել է Չիմակաձեն։