Առողջապահության նախարարը ծանոթացել է Փոթիի և Սենակիի կլինիկաների վերականգնման գործընթացին
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, տարածաշրջաններում բժշկական ենթակառուցվածքների զարգացումը շարունակվում է։ Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն դիտել է Փոթիի և Սենակիի բժշկական հաստատությունների վերականգնման գործընթացը։
Նախարարը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և բժշկական անձնակազմի հետ միասին, քննարկել է ծննդօգնության ծառայությունների վերականգնման հնարավորությունները։
Միխեիլ Սարջվելաձեն նշել է, որ տարածաշրջաններում բժշկական ենթակառուցվածքների զարգացման գործընթացում կարևոր է մասնավոր հատվածի և մունիցիպալիտետների միջև համագործակցությունը՝ բարձրորակ բժշկական ծառայությունների աշխարհագրական հասանելիությունը հետագայում մեծացնելու համար։
Նրա խոսքով՝ բժշկական հաստատությունները պետք է հիվանդներին ապահովեն միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայություններ, որոնք նախարարությունը խստորեն կվերահսկի։
Նախարարի հետ միասին բժշկական ենթակառուցվածքների վերականգնման գործընթացին ծանոթացել են Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանի պետական լիազոր Դավիթ Վերավան, խորհրդարանի անդամ Գիորգի Խախուբիան, Փոթիի քաղաքապետ Բեքա Վաճարաձեն, Սենակիի քաղաքապետ Վախթանգ Գադելիան և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։