Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հուսով են, որ մինչև փետրվարի վերջը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հասանելի կլինեն բոլոր երկրների համար

11:32, 12.01.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հուսով են, որ մինչև փետրվարի վերջը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հասանելի կլինեն բոլոր երկրների համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար, Թեդրոս Ադհանո Գեբրեյեսուսը կոչ է անում երկրներին հավաքական պարտավորություն ստանձնել, որ առաջիկա 100 օրվա ընթացքում բոլոր երկրներում սկսվի բուժաշխատողների և բարձր ռիսկային անձանց պատվաստումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է անում կառավարություններին, արտադրողներին, քաղաքացիական հասարակությանը և կրոնական առաջնորդներին զանգվածաբար կենտրոնանալ պատվաստումների համար:

Հեբրեյեսուսի հայտարարությամբ, արտադրողները պետք է պատվաստանյութը բաշխեն առողջապահության համաշխարհային կազմակերպության «Կովաքս» հարթակով և զերծ մնան երկկողմ համաձայնագրերից:

 

Նմանատիպ