Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Covid-19»-ի հետ կապված համաշխարհային արտակարգ դրությունն ավարտված է հայտարարել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Covid-19»-ի հետ կապված համաշխարհային արտակարգ դրությունն ավարտված է հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Covid-19»-ի հետ կապված գլոբալ արտակարգ դրությունն ավարտված է հայտարարել։

«Երեկ Արտակարգ իրավիճակների կոմիտեն տասնհինգերորդ անգամ է հավաքվել և ինձ առաջարկել է հայտարարել հանրային առողջապահության միջազգային արտակարգ դրության դադարեցման մասին։ Ես ընդունեցի այս խորհուրդը: Ուստի ես հայտարարում եմ «Covid-19»-ի հետ կապված գլոբալ առողջապահական արտակարգ դրությունն ավարտված»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ չնայած արտակարգ փուլն ավարտվել է, սակայն համաճարակը չի ավարտվել։ Վերջին գագաթնակետերը եղել են Հարավարևելյան Ասիայում և Մերձավոր Արևելքում: ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը ասում է, որ հազարավոր մարդիկ ամեն շաբաթ մահանում են վիրուսից:

«Սա չի նշանակում, որ Covid-19-ը ավարտվել է որպես համաշխարհային առողջության սպառնալիք», – ասաց Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքով՝ առնվազն յոթ միլիոն մարդ մահացել է համաճարակից։