Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «Omicron»-ն արդեն գրանցվել է աշխարհի 110 երկրներում

13:03, 25.12.2021

«Կովիդ 19»-ի «Omicron» տարբերակը բացահայտվել է աշխարհի 110 երկրներում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Կազմակերպության տվյալներով՝ երկրներում և տարածաշրջաններում, որտեղ հաստատվել են վիրուսի դեպքեր, «Օմիկրոնը» շատ ավելի արագ է տարածվում, քան «Դելտա» տարբերակը։

«Omicron» տարբերակով վարակվելու դեպքերը կրկնապատկվում են երկու-երեք օրվա ընթացքում։ Մյուս կողմից, Հարավային Աֆրիկայի, Միացյալ Թագավորության և Դանիայի հետազոտության վաղ փուլի տվյալները ցույց են տալիս, որ Omicron շտամը հոսպիտալացման ավելի ցածր ռիսկ ունի, քան Delta շտամը:

Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է Կովիդ 19 վարակի ավելի քան 122 000 նոր դեպք, այդ թվում՝ ավելի քան 23 000 Omicron տարբերակը:

Նմանատիպ