Առնվազն վեց մարդ է զոհվել Կարմիր ծովում զբոսաշրջային սուզանավի խորտակման հետևանքով
Եգիպտոսի Հուրգադայի մոտ Կարմիր ծովում զբոսաշրջային սուզանավի խորտակման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ տուժել է ինը ուղեւոր։
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է մոտ 40 զբոսաշրջիկ։ Թե ինչն է եղել նավի խորտակման պատճառը, այս պահին հայտնի չէ:
Ըստ լրատվամիջոցների՝ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։