Առնվազն 11 զոհ, 27 անհետ կորած Պեկինում ջրհեղեղների և սողանքների հետևանքով
Առնվազն 11 զոհ, 27 անհետ կորած Պեկինում ջրհեղեղների և սողանքների հետևանքով

Պեկինում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 27-ը՝ անհետ կորած է համարվում։ Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 127 հազար մարդ։

«Դոքսուրի» թայֆունը հյուսիսային Չինաստանի որոշ շրջաններում վերջին տասնամյակի ամենասարսափելի ջրհեղեղների պատճառ է դարձել:

Պեկինում հորդառատ անձրևը քշել է մեքենաներ և ավերել ճանապարհները։ Աղետն ամենաշատը տուժել է Չինաստանի մայրաքաղաքի արևմտյան արվարձաններում։ Ջրով են լցվել փողոցներ և տներ:

Սա Պեկինին պատուհասած ամենաուժեղ փոթորիկն է 2012 թվականից ի վեր, երբ ջրհեղեղները մայրաքաղաքում խլեցին 77 մարդու կյանք: