Արմեն Սարգսյանը ստորագրել է Սերժ Սարսգսյանին վարչապետ նշանակելու հրամանը
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սերժ Սարսգսյանին վարչապետ նշանակելու հրամանը: Այս մասին հայտարարել է նախագահի մամլո ծառայությունը:
Նորընտիր վարչապետն արդեն հանդիպել է գործող նախագահին:
«Ձեր կողմից անցած ճանապարհը, մեծ կազմակերպչական փորձը և գիտելիքը, անձնական հատկանիշները հաշվի առնելով, վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտոնում Դուք կծառայեք հայրենիքի զարգացմանը և ժողովրդի բարօրության մակարդակի բարձրամանը»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը՝ հանդիպմանը:
Գործող հանդիպմանը նախկին նախագահին և վարչապետին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք: