Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպելու է ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչներին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպելու է ՆԱՏՕ-ի և ԵՎրամիության ներկայացուցիչներին: Տեղեկությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:

«Ռոյտերի» փոխանցմամբ, այցի ժամանակ, Արմեն Սարգսյանը հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

Տարածված տեղեկությամբ, զրույցի գլխավոր թեման է լինելու Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները: