Արմատական ընդդիմությունում պառակտում է այն պատճառով, որ կուսակցության երկու անդամներ ասել են, որ չպետք է ոտնահարել մարդու արժանապատվությունը. Մամուկա Մդինարաձե
Արմատական ընդդիմությունում պառակտում է այն պատճառով, որ կուսակցության երկու անդամներ ասել են, որ չպետք է ոտնահարել մարդու արժանապատվությունը. Մամուկա Մդինարաձե

«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ, «Ազգային շարժման» մեջ տարբերվող կածիքի համար հետապնդում են նաև սեփական թիմում:

Մդինարաձեն արձագանքել է Բաթումիում տեղի ունեցած միջադեպին և ընդդիմադիր կուսակցությունում արված  գնահատականներին:

«Արմատական ընդդիմությունում պառակտում է այն պատճառով, որ կուսակցության երկու անդամներ ասել են, որ չպետք է ոտնահարել մարդու արժանապատվությունը և որ բողոքը չպետք է արտահայտվի նման ձևերով: Նրանք ոչ միայն չեն տանում այլ կարծիքը, կարծես թե իրենց անցյալն է, ներկան ու ապագան, նրանք նույնիսկ հետապնդում են իրենց իսկ թիմի անդամներին: Սա ցույց է տալիս նրանց քաղաքական կուսակցության բնույթը: Նրանց կառավարման ընթացքում ես այլ կարծիք չեմ լսել, և, կարծես, դա շարունակվում է նաև այսօր»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:

Հունվարի 23-ին, Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքում, որտեղ ցուցարարները բողոքում էին բուլվարում բազմահարկ շենքի կառուցման դեմ, աղմուկ էր: Ցուցարարները առերեսվել են Աջարիայի գերագույն խորհրդի անդամ Իրակլի Չավլեիշվիլիի հետ: ՆԳՆ-ը ձերբակալել է միջադեպի մասնակից մեկ անձի:

Գերատեսչության հաղորդմամբ, ձերբակալված Իրակլի Փանգանին հետապնդել է պատգամավորին և աղբը թափել նրա գլխին: