Արքայազն Հարրի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը կկայանա մայիսի 19-ին
Արքայազն Հարրի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը կկայանա մայիսի 19-ին

Բրիտանացի արքայազն Հարրին և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը կամուսնանան մայիսի 19-ին։ Պաշտոնական ամսաթիվը հայտնել է Քենսինգթոնյան պալատն իր թվիթերյան օգտահաշվում։

Հարսանիքը տեղի կունենա Վինձորի թագավորական ամրոցի Սուրբ Ջորջի մատուռում։

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ զույգի հարսանիքը տեղի կունենա մայիսի 26-ին։